National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 9

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Թեւան Պողոսյանը:

Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքներին հետեւող Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Քվեարկության ավարտից հետո պատգամավորները շարունակեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթի քննարկումը:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ փաթեթի ընդունմամբ կլուծվի միասնական վճարման համակարգ ունենալու խնդիրը:

Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանեցին պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին պետական համակարգում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձերին, բարձր պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ծանրաբեռնվածության չափի հաշվարկմանը, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների աշխատողների աշխատավարձերի դրույքաչափերի տարբերություններին, պատգամավորների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերի փոխհատուցմանը, առաջադեմ երկրների՝ նույն ոլորտում իրականացված փորձի ուսումնասիրմանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արամ Մանուկյանը:

Թեւան Պողոսյանի կարծիքով՝ աշխատավարձերի բարձրացումը կնպաստի բարձրակարգ մասնագետների ներգրավմանը պետական համակարգ: Պատգամավորն առաջարկեց ոլորտում փոփոխություններ իրականացնելիս ուսումնասիրել նաեւ միջազգային փորձը: Ողջունելով եւ կարեւորելով կառավարության նախաձեռնությունը՝ Արծվիկ Մինասյանն առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստեղծել աշխատանքային խումբ եւ քննարկել փաթեթի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկները: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ չնայած կառավարությունը կատարել է ծավալուն, եւ մեծ աշխատանք, սակայն կան բացթողումներ եւ որոշ հոդվածներ վերանայման կարիք ունեն: Պատգամավորը ողջունեց Արծվիկ Մինասյանի՝ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Ըստ Արտաշես Գեղամյանի՝ փաթեթի ընդունումը կնպաստի աղքատության կրճատմանը, արտագաղթի մեղմմանը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 24-ի ԱԺ նիստում:

Նիստում պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց ՕԵԿ խմբակցության հարցապնդումը, որը վերաբերում էր արցախյան պատերազմի ազատամարտիկներին եւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցներին ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման գործընթացի ընթացքում արտոնություններ տրամադրելուն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով հարցապնդման վերաբերյալ կառավարության պատասխանը, նշեց, որ արցախյան պատերազմի ազատամարտիկների ավանդների փոխհատուցման վերաբերյալ ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծով «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսված է 1485.1 մլն դրամի ծախս (առանց վճարման ծառայության գումարի): Կառավարության պատասխանում նաեւ նշվում է, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդատու հանդիսացող Արցախյան կամ Աֆղանստանի պատերազմների մասնակիցների, ինչպես նաեւ նրանց ներդրած ավանդների չափի վերաբերյալ հաշվառում դեռեւս չի իրականացվել:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին:


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am